«Հшյհпյում են Փшշինյանին․․․» Ահա, այս խոսшկցпւթյпւնն է ձшյնшգրել ԱԱԾ-ն. Ի՞նչ են խпսել Սերժ Սարգսյшնն ու Օնիկ Գասպшրյանը. Պшրզվпւմ է․․․

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հաղորդել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին եւ ձայնագրել Գլխավոր շտաբի պետի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը․․․ այն  շուտով հրապարակվելու է»։

 

Մենք փորձեցինք ճշտել, թե ինչի մասին է խոսքը։ Պարզվում է՝ այդ խոսակցությունը եղել է դեկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք մեկնելու օրերին։

Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանի Սյունիք մեկնելուց առաջ՝ դեկտեմբերի 19-ին, այցելել է Սյունիք, որպեսզի կազմակերպի, որ դեկտեմբերի 21-ին կատարվելիք վարչապետի այցը չխոչընդոտեն։

Նախօրեին արդեն հայտնի էր, որ սյունեցիները Փաշինյանին չեն թողնելու մարզ մտնել, ուստի այդ հարցը միայն ուժայինները կարող էին կարգավորել։ Այս լուրը Սերժ Սարգսյանի զարմանքն է հարուցում, որ այդ ցածր առաքելությունը ստանձնել է ԳՇ պետը։

Երբ Գասպարյանին փոխանցում են Սերժ Սարգսյանի զարմանքը, նա այնքան է վրդովվում, որ ուղիղ կապով զանգում է Սերժ Սարգսյանին եւ զայրացած ասում՝ ես դրա այցի հետ կապ չունեմ, ես ո՞նց կարող եմ նման բանով զբաղվել։ Եվ այնքան է զայրացած լինում, որ անգամ հայհոյում է Փաշինյանին, թե՝ ես դրա կամակատարը չեմ։ Ահա, այս խոսակցությունն է ձայնագրել ԱԱԾ-ն, որն ուզում են հրապարակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԱԱԾ-ն ձшյնшգրել է Օնիկ Գասպшրյանի և Սերժ Սարգսյшնի հեռшխոսшզրпւյցը

Check Also

SP DOFUSDPF7980S78D9F6RSDGYFSDN FIuydfjlksnf 7s86f098 isdpofkljnsdmgsdjopgsdgsh

sdfsdfi YOUDFSF6TSD7Y98FOIJSDKJ CYUSGCBUSUIFSU MFOIMUSDIOUV ISUOCVYNU SDIO ,IOF USDNCVSDIUYFIYSD67F78SUODIJLKN,SGSDG