ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան»․ Իշխան Սաղաթելյան

Ոստիկանները քիչ առաջ փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին, որը կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ միացել էր բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին: Սակայն նրան հաջողվեց հասնել ՀՅԴ գրասենյակ.

«Թուրքի լամուկներն ու բոլորը պատասխա՛ն են տալու: Էս խուժանություն ա: Խոստանում եմ՝ Նիկոլին օրուարև չեմ տալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը, ով ոստիկանության գործողությունների հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել:

Այնուհետև նա կոչ արեց քաղաքացիներին այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքվել Արամ Մանուկյանի արձանի մոտ:

Check Also

Տեսանյութ․ Նпրից սարսшփելի Ծե․ծկռտпւք шդրբեջшնցիների եւ վրшցիների միջեւ՝ ՀՀ սшհմանի մпտ

Նпրից սարսшփելի Ծե․ծկռտпւք шդրբեջшնցիների եւ վրшցիների միջեւ՝ ՀՀ սшհմանի մпտ Մանրամասները կարող եք դիտել ստորև …